Համաձայն ակումբի թվիթերյան էջի տեղեկացման, Դորտմունդի «Բորուսիայի» ու Գերմանիայի ազգային ընտրանու կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը նոր մրցաշրջանից հանդես կգա «Մանչեստր Սիթիի» կազմում, որի ղեկակալությունը ստանձնել է Մյունխենի «Բավարիայից» տեղափոխված Խոսեպ Գվարդիոլան: Այսպիսով, Մատս Հումելսից հետո (տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա») Գյունդողանը դարձավ գերմանական ակումբի երկրորդ ֆուտբոլիստը, ով լքեց դորտմունդցիների շարքերը:
Սակայն Դորտմունդի «Բորուսիայի» շարքերի թուլանալը կարող է շարունակվել նաև թիմի երրորդ առանցքային ֆուտբոլիստի հեռանալով: Խոսքը վերաբերում է մեր Հենրիխ ՄԽիթարյանին, ում ծառայություններով հետաքրքրվող ակումբների թիվը գնալով մեծանում է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ